Գվարդիոլա․ «Սա դիմակայության միայն առաջին մասն է»
Երեկ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում հյուրընկալվելիս 1։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ռեալի» նկատմամբ։ Խաղից հետո «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է տպավորություններով․
«Մենք ժամանակել էինք այստեղ, որպեսզի փորձենք հաղթել, ինչը հաջողվեց մեզ, սակայն սա դիմակայության միայն առաջին մասն է։
Մենք գոլ բոց թողեցինք, երբ խաղադաշտում ավելի լավն էինք, իսկ երբ «Ռեալն» էր ավելի լավը, խփեցինք մենք, և սա է ֆուտբոլի էությունը։
Հիշում եմ՝ տարիներ առաջ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Էնֆիլդում» մրցում էինք «Լիվերպուլի» դեմ։ Մենք անհավանական ֆուտբոլ էինք ցուցադրում, սակայն մրցակցի բոլոր հարվածները վերածվեցին գոլի։
Ինչ վերաբերվում է Էմրիկ Լապորտի վնասվածքին, ապա երբ խաղացողը բաց է թողնում 5 ամիս, ապա այպիսի իրավիճակն արդեն շատ դաժան է։
Ֆերդնադինոն մտնելով փոխարինամ՝ հիանալի հանդիպում անցկացրեց։ Ես հպարտանում եմ իմ թիմով, սակայն դեռևս ոչինչ ավարտված չէ»,- Գվադրիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։
# Էմերիկ Լապորտ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ, Ֆերնանդինիո