Գվարդիոլան, հնարավոր է, մոտ ապագայում գլխավորի եվրոպական առաջատար հավաքականներից մեկը
Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ավարտից հետո, հնարավոր է, գլխավորի Հոլանդիայի հավաքականը։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունն աշխատում է իսպանացի մասնագետին համոզելու ուղղությամբ, որպեսզի նա ստանձնի «նարնջագույնների» գլխավոր մարչզի պաշտոնը։
Հատկանշական է, որ 51-ամյա մասնագետի ու «քաղաքաբնակների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ Գվարդիոլան վերջերս ակնարկել է, որ դրա ավարտից հետո ցանկանում է նոր մարտահրավերներ ընդունել և բացառված չէ, որ կհեռանա մանկունյական ակումբից։
Կան խոսակցություններ, որ Գվարդիոլան նույնպես դեմ չէ մարզել եվրոպական որևէ հավաքական։
Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականը ներկա պահին գլխավորում 70-ամյա մասնագետ Լուիս վան Գալը, ում հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուի Վան Գալ, Հոլանդիայի հավաքական, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, տրանսֆերներ