Գվարդիոլան զանգահարել է Միլանի կիսապաշտպանին
«Միլանի» ալժիրցի կիսապաշտպան Իսմայիլ Բենասերը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում։
22-ամյա Բենասերի ծառայություններով հետաքրքրված է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, իսպանացի մարզիչը անձամբ զանգահարել է ֆուտբոլիստին և ներկայցրել է իր ծրագրերը։
Մանչեսթերյան ակումբի ներկայացուցիչները մտադիր են արագ ձևակերպել խաղացողի տրանսֆերը, քանի որ զգուշա են, որ ՊՍԺ-ն առաջ կանցնի նրանցից։ Փարիզյան ակումբն արդեն որքան ժամանակ է հետևում է խաղացողին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բենասերի պայմանագրում կա հրաժարագնի կետ, ըստ որի, խաղացողի հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո։
Ինքը՝ խաղացողը, ցանկանում է, որ ստանա բավարար խաղաժամանակ, և ակումբային գրանցումը փոխելիս նախապատվությունը կտա այն ակումբին, որը կերաշխավորի այդ կետը։
Իսմայիլ Բենասերը նախորդ ամռանն է 16 մլն եվրոյի դիմաց «Էմպոլիից» տեղափոխվել «Միլան»։ «Ռոսոներիների» կազմում ալժիրցի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջնում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Իսմայիլ Բենասեր, Մանչեսթեր-Սիթի, Միլան, Պեպ Գվարդիոլա, տրանսֆերներ