Գուլիտ. «Կումանի հեռացումն անարդար էր. շատ բան չի փոխվել դրանից հետո»
«Միլանի» և Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռուդ Գուլիտը խոսել է Ռոնալդ Կումանի` «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացման մասին.
«Կարծում եմ` Կումանի հեռացումն անարդար էր։ Բոլորս գիտենք, թե Իսպանիայում ինչպես են ընտրում ակումբների նախագահներին։
Յուրաքանչյուր նոր նախագահ փորձում է իր հետ բերել ինչ-որ նոր բան, և այդ պահին «Բարսելոնայում» նախագահի փոփոխությունից հետո պարզ էր, որ Կումանի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում մնալու շանսերը քիչ են։
Նա մոտ էր հեռանալուն և այդպես էլ եղավ։ Կումանի հեռանալն անարդար որոշում էր, քանի որ դրանից հետո շատ բան չի փոխվել։ «Բարսելոնան» այժմ անցումային փուլում է։
Հուսով եմ` երկրպագուները կգնահատեն մարզչի կատարած աշխատանքը, ով թողեց ամեն ինչ, որպեսզի հայտնվի «Բարսելոնայում», սակայն նա ճիշտ ժամանակին չի եկել»,- Գուլիտի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ Ռոնալդ Կումանն ու Ռուդ Գուլիտը միասին հանդես են եկել Հոլանդիայի հավաքականի կազմում` 1988 թ. դառնալով Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Հոլանդիայի հավաքական, Ռոնալդ Կուման, Ռուդ Գուլիտ