Գործարքը կայացած է. Ռիյադ Մարեզը հեռանում է Ման. Սիթիից
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռիյադ Մարեզը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Ահլին» «Մանչեսթեր Սիթիին» կվճարի 35 մլն եվրո։
Ալժիրցի հարձակվողը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Ակնկալվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձն «Ալ Ահլիում» կլինի 30 մլն եվրո։
Մարեզը հուլիսի 20-ին բուժզննում կանցնի «Ալ Ահլիի» համար, ինչից հետո կողմերը պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։
Հիշեցնենք, որ վերջերս «Ալ Ահլիի» շարքերը համալրել են նաև Էդուար Մենդին ու Ռոբերտո Ֆիրմինոն։
Հավելենք, որ Ռիյադ Մարեզը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից` անցկացրած 236 խաղում դառնալով 78 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ահլի, Մանչեսթեր-Սիթի, Ռիյադ Մարեզ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո