Գործարքը կայացած է. Մոուրինիոն շուտով կվերադառնա աշխատանքի
Ժոզե Մոուրինիոն կնշանակվի թուրքական «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ պորտուգալացի մասնագետը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու Ստամբուլը ներկայացնող ակումբի հետ։
Աղբյուրի փեխանցմամբ` մայիսի 31-ի առավոտյան 61-ամյա մարզիչը բանավոր համաձայնության է հասել «Ֆեներբախչեի» հետ, իսկ այնուհետև ստորագրել նախապես համաձայնեցված պայմանագիրը։
Մոուրինիոյի վերջին ակումբը եղել է «Ռոման», որը մարզել է 2021-2024 թթ.։ Նա մարզել է նաև «Պորտուն», «Բենֆիկան», «Ինտերը», «Չելսին», Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոզե Մոուրինիո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆեներբախչե