Գործարքը կայացած է. Լիլի պաշտպանը տեղափոխվում է Նյուքասլ
«Լիլի» կենտրոնական պաշտպան Սվեն Բոտմանը կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։
Հաղորդվում է, որ «կաչաղակները» գործարքի դիմաց «շներին» կվճարեն 37 մլն եվրո, որը հավելավճարներկ տեսքով հետագայում կհասնի 40 միլիոն եվրոյի։
Նշվում է, որ «Նյուքասլն» ու «Լիլը» գործարքն ավարտին հասցնելու համար արդեն ստորագրել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Սպասվում է, որ հոլանդացի պաշտպանն անգլիական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Հատկանշական է, որ այս գործարքը դառնալու է «Նյուքասլի» պատմության երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։
Այս գործարքը կզիջի միայն Ժոելինտոնի («Հոֆֆենհայմ» -> 44 մլն €) և Բրունո Գիմարայեշի («Լիոն» -> 42.1 մլն€) տրանսֆերներին։
Հավելենք, որ Սվեն Բոտմանը «Լիլի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 79 հանդիպում` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիլ, Նյուքասլ, Սվեն Բոտման, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո