Գործարքը կայացած է. Թիմոտի Վեան տեղափոխվում է Յուվենտուս
Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Թիմոտի Վեան կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «բյանկոներիները» «շներին» վճարելու են 12 մլն եվրո։
23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 2 մլն եվրո։
Հունիսի 29-ին ամերիկացի հարձակվողը կմեկնի Թուրին, որտեղ բուժզննում կանցնի նոր ակումբի համար և ավարտին կհասցնի տրանսֆերը։
Նշենք, որ Թիմոտի Վեան ՊՍԺ-ի և «Միլանի» լեգենդար նախկին հարձակվող, «Ոսկե գնդակի» 1995 թ. դափնեկիր Ջորջ Վեայի որդին է, ով այժմ Լիբիայի նախագահն է։
Հավելենք, որ Թիմոտի Վեան, չնայած ազգությամբ լիբիացի է, ծնվել է ԱՄՆ-ում` Նյու Յորքում, և ունի այդ երկրի քաղաքացիություն։
Վերջում ավելացնենք, որ Թիմոտի Վեան 2019 թ. հուլիսից հանդես էր գալիս «Լիլի» կազմում` անցկացրած 107 խաղում դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիլ, Յուվենտուս, Ջորջ Վեա, Տիմոտի Վեա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո