Գործարքը կայացած է. Բարսելոնան ու Չելսին փոխանակում կիրականացնեն
«Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարկերան կշարունակի «Չելսիի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «ազնվականները» «բլաուգրանային» կվճարեն 14 մլն եվրո։
Բացի դրանից, գործարքում կներառվի նաև «Չելսիի» ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոն, ում ծառայություններով կատալոնական ակումբը հետաքրքրված էր արդեն տևական ժամանակ։
Սպասվում է, որ Օբամեյանգն առաջիկա ժամերին կմեկնի Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի և «թոշակառուների» հետ կկնքի 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս 1 մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Նշվում է, որ Ալոնսոն արդեն Իսպանիայիում է և շուտով «Բարսելոնայի» հետ կկնքի 3 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հունվարից` անցկացրած 24 խաղում դառնալով 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Մարկոս Ալոնսոյին, ապա իսպանացի լատերալն «ազնվականների» շարքերը համալրել էր 2016 թ. օգոստոսին, որի կազմում դաշտ է դուրս եկել 212 անգամ` դառնալով 29 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մարկոս ԱԼոնսո, Չելսի, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո