Գործարքը կայացածը. Ռեալը կվերադարձնի իր սանին
«Ռայո Վալեկանոյի» ձախ պաշտպան Ֆրան Գարսիան կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբն ակտիվացնելու է Գարսիայի և «Ռայո Վալեկանոյի» միջև գործող պայմանագրում առկա հետ գնման իրավունքը։
23-ամյա ֆուտբոլիստի հետ գնման հրաժարագինը կազմում է 10 մլն եվրո, սակայն «Ռեալը» վճարելու է միայն 5 միլիոն, քանի որ ֆուտբոլիստի գործող պայմանագրում կա նաև կետ, ըստ որի, եթե «Ռայոն» վաճառեր նրան այլ ակումբի, «սերուցքայիններն» ունենալու էին 50% մասնաբաժին։
Գարսիան «Ռեալի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի 2023 թ. հուլիսի 1-ից։
Նշենք, որ Ֆրան Գարսիան «Ռայո Վալեկանոյի» կազմում հանդես է գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 105 խաղում դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Իսպանացի ֆուտբոլիստը «Ռեալի» համակարգում խաղացել է 2013-2020 թթ., որի երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» կազմում անցկացրել է 59 հանդիպում` դառնալով 1 գոլի և 3 գոխային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ Գարսիան նաև 1 պաշտոնական հանդիպում է անցկացրել «արքայական» ակումբի գլխավոր թիմում` այդ խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ռայո Վալեկանո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆրան Գարսիա