Գոլառատ թրիլլեր Լիսաբոնում. Բենֆիկան հաղթեց Յուվենտուսին` դուրս գալով ՉԼ 1/8 եզրափակիչ🎥
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բենֆիկան» Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հիասքանչ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց պորտուգալական ակումբի հաղթանակով` 4:3 հաշվով։
Հանդիպման ընթացքում «արծիվները» հաղթում էին 4:1 հաշվով, սակայն «ծեր սինյորային» հաջողվեց վերադառնալ խաղ ու հետ բերել երկու գնդակ։
Այդուհանդերձ, թուրինյան ակումբին ավելին անել չհաջողվեց։
Ռոջեր Շմիտդի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռաֆա Սիլվան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ժոաո Մարիուն ու Անտոնիու Սիլվան։
«Բյանկոներիների» գոլերը խփեցին Մոյզե Քինը, Արկադիուշ Միլիկն ու Վեսթոն Մաքենին։
Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
ՊՍԺ 6:2 «Մաքքաբի Հայֆա»
H խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- ՊՍԺ – 11 միավոր
- «Բենֆիկա» – 11 միավոր
- «Յուվենտուս» – 3 միավոր
- «Մաքքաբի Հայֆա» – 3 միավոր
Այսպիսով, ՊՍԺ-ն ու «Բենֆիկան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիու Սիլվա, Արկադիուշ Միլիկ, բենֆիկա, Ժոաո Մարիու, Մասիմիլիանո-Ալեգրի, Մոյզե-Կին, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Ռաֆա Սիլվա, Ռոջեր Շմիդտ, Վեսթոն Մակենի