Գոլային մեքենա․ Ռոնալդուն անհավանական նվաճման է հասել
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Դինամո Կիևին»։
Թուրինյան ակումբի կազմում 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով հաշիվը դարձրեց 2։0։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, պորտուգալացի ֆուտբոլիստը խփել է իր կարիերայի 750-րդ գոլը։
Կրիշտիանուի 750 գոլերը․
«Ռեալ Մադրիդ» – 450 գոլ
«Մանչեսթեր Յունայթեդ» – 118 գոլ
Պորտուգալիայի հավաքական – 102 գոլ
«Յուվենտուս» – 75 գոլ
«Սպորտինգ» – 5 գոլ
Մինչև այժմ ֆուտբոլի պատմության շրջանակում ակումբի և հավաքականի կազմում նման նվաճման հասել են միայն երկու ֆուտբոլիստ՝ Յոզեֆ Բիցանը (759 գոլ) և Պելեն (757 գոլ)։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Յոզեֆ Բիցան, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Պելե, Պորտուգալիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, Սպորտինգ