Գոլային հրավառություն փարիզում! ՊՍԺ-ն հաղթել է «Տոտենհեմին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում մրցաշարի գործող գավաթակիր ՊՍԺ-ն Փարիզում գերգոլառատ պայքարում 5:3 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»։
Փարիզյան գրանդից կարիերայի առաջին հեթ-տրիկն է գրանցել Վիտինիան, իսկ Ֆաբիան Ռուիսն ու Վիլիամ Պաչոն մեկական գոլ են խփել։
«Տոտենհեմից» դուբլ է ձևակերպել Ռանդալ Կոլո-Մուանին, որի տրանսֆերային իրավունքը, ի դեպ, պատկանում է հենց «Պարի Սեն-Ժերմեն»։ Ֆրանսիացի հարձակվողը լոնդոնյան ակումբում վարձավճարով է խաղում։
Հատկանշական է, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Տոտենհեմում» խփել է անդրանիկ գոլերը։ Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմից աչքի է ընկել նաև Ռիշարլիսոնը։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 12 միավորով երկրորդ տեղն է զբաղեցնում Լիգայի փուլում, «Տոտենհեմը» 8 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml