Գնաբրիի հիասքանչ գոլն ու «Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը «Համբուրգի» նկատմամբ 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի երրորդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախել է «Համբուրգին»։
Մյունխենյան գրանդից 3-րդ րոպեին հիասքանչ հարվածով հաշիվը բացել է Սերժ Գնաբրին։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Հարի Քեյնը, մեկական գոլ էլ խփել են Ալեքսանդր Պավլովիչն ու Լուիս Դիասը։
«Ռեկորդ մայսթերը» շատ արդյունավետ է մեկնարկել նոր մրցաշրջանը և 3 խաղում 14 գոլ է խփել` 9 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Համբուրգը 1 միավորով 17-րդն է։