Գյունդողանի բենեֆիսը. Ման. Սիթին հաղթեց Ման. Յունայթեդին` դառնալով Անգլիայի գավաթակիր🎥
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
«Քաղաքաբնակները» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «կարմիր սատանաների» համար և արդեն 1-ին րոպեին Իլկայ Գյունդողանի ջանքերով բացեցին հաշիվը։
Նախքան ընդմիջում Էրիկ Տեն Հագի թիմը խփեց պատասխան գոլը. 33-րդ րապեին 11-մետրանոցից աչքի ընկավ Բրունու Ֆերնանդեշը։
Երկրորդ խաղակեսը նույնպես մեկնարկեց Պեպ Գվարդիոլայի խփած թիմի գոլով, որը 51-րդ րոպեին կրկին իր անվան դինաց գրանցեց Իլկայ Գյունդողանը` դառնալով դուբլի հեղինակ։
Նշենք, որ գերմանացի ֆուտբոլիստին երկու անգամ էլ օգնեց աչքի ընկնել Կևին դե Բրույնեն։
Հետագայում «Սիթիի» ֆուտբոլիստները պահպանեցին նվազագույն առավելությունը` հաղթելով 2:1 հաշվով։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» 7-րդ անգամ դարձավ Անգլիայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի գավաթ, ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Էրիկ Տեն Հագ, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա