Նապոլիի ղեկավարությունը Գատուզոյին փոխարինող է փնտրում
Ինչպես տեղեկացնում է Calciomercato պարբերականը՝ հղում անելով Sport Italia-ին, Ջենարո Գատուզոն կարող է հեռացվել «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Բանն այն է, որ իտալացի մասնագետի և ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հարաբերությունները վատթարացել են։
Հաղորդվում է, որ հունվարի 24-ին «Վերոնայից» կրած պարտությունից հետո (1:3) նեապոլիտանական ակումբի նախագահը կապնվել է ակումբի նախկին գլխավոր մարզչի ՝ Մաուրիցիո Սարիի հետ՝ առաջարկելով նրան կրկին գլխավորել «Նապոլին», սակայն ստացել է բացասական պատասխան։
Երեկ՝ հունվարի 30-ին «Պարմայի» նկատմամբ հաղթանակից հետո (2:0) կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գատոիզոն ակնարկել է, որ ակումբը կարող է բանակցություններ սկսել այլ մարզիչների՝ այդ թվում Ռաֆայել Բենիտեսի հետ։
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Ջենարո Գատուզոյի սաները, անցկացրած 19 խաղերից հետո, վաստակել են 37 միավոր և հանգրվանել են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։
# Ա Սերիա, Աուրելիո Դե Լաուրենտիս, Մաուրիցիո Սարի, Նապոլի, Ջենարո Գատուզո, Ռաֆայել Բենիտես