Գիրասին կրկին հերոսանում է` «Բորուսիային» պարգևելով 5-րդ անընդմեջ հաղթանակը 🎥
Գիրասին կրկին հերոսանում է` «Բորուսիային» պարգևելով 5-րդ անընդմեջ հաղթանակը 🎥
07/02/2026 - 23:17

Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Ֆոլքսվագեն Արենա» ստադիոնում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։

Դորտմունդյան ակումբից 38-րդ րոպեին հաշիվը բացեց Յուլիան Բրանդտը, որին «գայլերը» 52-րդ րոպեին պատասխանեցին Կոնստանտինոս Կուլիերակիսի դիպուկ հարվածով։

Նիկո Կովաչի գլխավորած թիմին 87-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Սերու Գիրասին։

Գվինեացի հարձակվողն իր թիմին հաղթանակ էր պարգևել նաև «Հայդենհայմի» դեմ կայացած նախորդ տուրի խաղում (3:2)` գրանցելով դուբլ։

«Բորուսիան» Բունդեսլիգայում տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակն ու 48 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատար «Բավարիան» վաստակել է 51 միավոր։ Մյունխենյան գրանդը 21-րդ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու փետրվարի 8-ին կմրցի «Հոֆենհայմի» դեմ։

«Վոլֆսբուրգը» 19 միավորով 15-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026