«Գժանոց» Լոնդոնում. չեղարկած երեք գոլ, կարմիր քարտ ու 11-մետրանոց Տոտենհեմ – Չելսի հանդիպման առաջին կեսում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի վերջին և կենտրոնական հանդիպումը կայանում է Լոնդոնում, որտեղ «Տոտենհեմը» սեփական հարկի մրցում է «Չելսիի» դեմ։
Հանդիպման առաջին կեսն անցավ պարզապես խելահեղ սցենարով։
Առաջին կեսում հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը VAR համակարգի օգնության միջոցով երեք անգամ չեղարկեց դարպասի գրավումները, դաշտից հեռացրեց «խթանների» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյին և 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին։
Նախ 14-րդ րոպեին խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրվեց Հին Մին Սոնի, ապա 28-րդ րոպեին նույն պատճառով` Մոյզեդ Կայսեդոյի գոլը։
Այդ երկու գոլերի միջև էլ 21-րդ րոպեին ձեռքով խաղի պատճառով չարձանագրվեց Ռահիմ Սթերլինգի խփած գնդակը։
33-րդ րոպեին էլ Քրիստիան Ռոմերոն դաշտից հեռացվեց Էնցո Ֆերնանդեսի նկատմամբ թույլ տված կոպիտ խախտման համար, ինչից հետո Անգե Պոստեկօղլուի թիմի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որը դիպուկ իրացեց Քոուլ Պալմերը` հաշիվը դարձնելով 1:1։
Ավելացնենք, որ Մայքլ Օլիվերն առաջին խաղակեսի համար ավելացրել էր 12 րոպե։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Չելսի, Տոտենհեմ