Գերմանիայում, հնարավոր է,  բոլոր պրոֆեսիոնալ մարզիկներին պարտադրեն պատվաստվել

Գերմանիայում, հնարավոր է, բոլոր պրոֆեսիոնալ մարզիկներին պարտադրեն պատվաստվել

19/11/2021 - 00:52

Ինչպես տեղեկացնում է Sky Sport Deutschland-ը, Գերմանիայում բոլոր պրոֆեսիոնալ մարզիկենրին, հնարավոր է, պարտադրել ամբողջությամբ պատվաստված լինել կորոնավիրուսի դեմ։

«Պետության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մենք նախնական եկանք հետևյալ եզրահանգմանը. եթե մարզադաշտ այցելելու համար երկրպագուները պետք է հետևեն 2G օրենքին, ապա նույնը պետք է վերաբերի նաև մարզիկներին։

Այնուամենայնիվ, մենք պետք է դեռ հասկանանք` արդյո՞ք իրավունքն ունենք նման օրենք ընդունել, թե՞ ոչ, սակայն նախարարների մեծ մասը կիսում են վերոնշյալ ասածս»,- նշել է Գերմանիանի Հյուսիսային-Հռենոսյան Վեսթֆալիա երկրամասի ղեկավար Հենդրիկ Վյուսթը։

Նշենք, որ Գերմանիայի որոշ երկրամասերում գործում է, այսպես կոչցած, 2G օրենքը, ինչն իրենից ենթադրում է, որ հասարակական վայրեր կարող են այցելել միայն կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված (geimpft) կամ էլ վերջին 6 ամսվա ընթացքում Covid-19-ով վարակցած անձինք (genesen)։ Այդ ամենը վերաբերում է նաև սպորտային միջոցառումներին։

Հավելենք, որ գերմանական ֆուտբոլում անենահայտնի չպատվաստված ֆուտբոլիստը «Բավարիայի» կիսապաշտպան Յոզոուա Կիմիխին է։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022