Գերմանական ֆուբտոլի գլխավոր լրագրողներից մեկը տեղեկություն է հայտնել Ռանոսի ապագայի վերաբերյալ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիայի» երիտասրադական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն և «Բորուսիա Մյոնխենգլադբախի» կազմում կարիերան շարունակելուն:
Գերմանական ֆուտբոլի գլխավոր լրագրողներից մեկը՝ Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ 19-ամյա ֆուտբոլիստը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել մյոնխենգլադբախյան ակումբի հետ:
Պլետենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ Ռանոսը դեռևս ամբողջությամբ չի անցել բժշկական բոլոր հետազոտությունները:
Հաղորդվում է նաև, որ Ռանոսի՝ «Բորուսիա» տեղափոխությամբ ամենաշատը շահագրգռված է ակումբի սպորտային տնօրեն Ռոլանդ Վիրկուսը:
Այդուհանդերձ, աղբյուրը հաստատում է, որ գործարքը դեռևս վերջնական կայացած չէ:
Հավելենք, որ Ռանոսի և «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին և նա, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակում կլքի «ռեկորդ մայսթերի» շարքերը:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բավարիա II, Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, տրանսֆերներ, Ֆլորիան Պլետենբերգ