Գերագուսյանը հերթական գոլը խփեց` օգնելով «Սանդեռլենդ Մ21»-ին դուրս գալ Պրեմիեր լիգայի գավաթի կիսաեզրափակիչ 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Սանդեռլենդ Մ21»-ը սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Վոթֆորդի» հասակակիցների թիմին։
52-րդ րոպեին տանտերերից հաշիվը բացեց Ֆին Գերագուսյանը։
Հայ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 24 խաղում խփել է արդեն 13 գոլ, կատարել 2 ասիստ։
«Սանդեռլենդի» մինչև 21 տարեկանների թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ «Վոթֆորդն» ավարտեց մրցելույթը։
Հիշեցնենք, որ 18-ամյա Գերագուսյանը մարտի 6-ին առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml