Գավին 336 օր անց վերադարձավ խաղադաշտ 🎥

Գավին 336 օր անց վերադարձավ խաղադաշտ 🎥

21/10/2024 - 11:18

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 5:1 հաշվով հաղթեց «Սևիլիային»։

Կատալոնական ակումբից 83-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Գավին, որը 336 օր անց վերադարձավ խաղադաշտ։

Նշենք, որ փոխարինման պահին Պեդրին ավագի թևկապը փոխանցեց հենց Գավիին։

Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարի նոյեմբերի 19-ին Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Եվրո-2024-ի որակավորման փուլի Վրաստանի դեմ խաղում (3:1) ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023