Գարսիա. «Սիթին կհաղթի Չելսիին, եթե ցուցադրի իր լավագույն ֆուտբոլը»
Մայիսի 29-ին, Երևանի ժամանակով 23:00-ից սկսած, կայանալու է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։
Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին «քաղաքաբնակների» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան կիսվել է իր տպավորություններով.
«Եզրափակչում մրցակիցներին չեն ընտրում։ Նման հանդիպումներում պետք է պարզապես դուրս գալ դաշտ ու հաղթել։ Այլ տարբերակ չկա։
Գիտեք` եթե ինձ 5 տարի առաջ ասեին, որ խաղալու եմ Չեմպիոնների լիգայի եզրափակչում, չէի հավատա։ Անկեղծ եմ ասում։ Երբ ես փոքր էի, այն իմ երազանքն էր, սակայն դա զուտ երազանք էր, այդ պատճառով էլ ես չեմ մտածում այն մասին, թե կցանկանայի այլ մրցակից ստանալ այս խաղի համար։
Իհարկե, մենք գիտենք, որ «Չելսին» բարդ մրցակից է, սակայն չպետք է կասկածենք մեր ուժերի վրա և խաղանք այնպես, ինչպես կարողանում ենք։
Երկու ակումբներն էլ միմյանց լավ են ճանաչում. չէ՞որ մենք նույն առաջնությունում ենք հանդես գալիս։
Կարծում եմ, որ մենք կարող ենք նրանց հաղթել, եթե ցուցադրենք մեր լավագույն խաղը` չնայած այն հանգամանքից, որ «Չելսին» հաղթել է մեզ վերջին երկու խաղերում։
Մենք պետք է իսկական «Սիթին» լինենք և սխալներ թույլ չտանք, քանի որ եզրափակիչներում վճռորոշ են դառնում փոքրիկ դետալները»,- նշել է Գարսիան, ում խոսքերը մեջբերում է L’Esportiu de Catalunya-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էրիկ Գարսիա, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա