Գարսիա. «Հուսահատված ենք անարդար արդյունքից»

Գարսիա. «Հուսահատված ենք անարդար արդյունքից»

25/10/2021 - 00:15

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան.

«Հուսահատված ենք արդյունքից, քանի որ այն անարդար էր։

Մենք լավ անցկացրինք առաջին խաղակեսը, որի ընթացքում ունեինք մեծ առավելություն և ստեղծեցինք ակնհայտ գոլային պահեր։ Մենք ավելիին էինք արժանի։

Այս Կլասիկոն յուրահատուկ էր։ Հատկապես կառանձնացնեմ երկրպագուներին, որոնց աջակցությունը շատ օգնեց մեզ»,- եզրափակել է 20-ամյա պաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Sport.es-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor