Գարսիա. «Հաշիվն անարդար է. Բարսան նույնպես լավ պահեր ունեցավ»

Գարսիա. «Հաշիվն անարդար է. Բարսան նույնպես լավ պահեր ունեցավ»

15/09/2021 - 12:30

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջել է «Բավարիային»։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան.

«Կարծում եմ` հաշիվն անարդար է։ Առաջին գնդակը մեր դսրպասում հայտնվեց` գնդակն անդրադառնալով իմ թիկունքին։ Երկրորդ գոլը Լևանդովսկին խփեց դարպասաձողից հետ մղված գնդակից։ Չեմ կարծում, որ մենք պետք է պարտվեինք նման խոշոր հաշվով։

Մենք խաղում էինք «Բավարիայի» դեմ, որը, հնարավոր է, Եվրոպայի լավագույն ակումբն է։ Մենք հասկանում էինք, որ շատ բարդ հանդիպում է լինելու, սակայն «Բարսան» նույնպես լավ պահեր ունեցավ։

Կային պահեր, երբ հանդիպումը մեր վերահսկողությամբ էր անցնում։ Խոսքն առաջին կեսի մի մասի և երկրորդ կեսի մեկնարկի մասին է»,- 20-ամյա պաշտպանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ «Բարսելոնան» «Բավարիայի» դեմ վերոնշյալ խաղում չի կատարել գեթ մեկ դիպուկ հարված։ Կատալոնական ակուկբի ֆուտբոլիստների կատարած բոլոր 5 հարցածները կա՛մ շեղ են ստացվել կա՛մ էլ փակվել են մրցակցի պաշտպանների կողմից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor