Գարսիա. «Գոլի դրվագում Կունդեի նկատմամբ խախտում կար» 🎥
«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան դժգոհել է «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի հանդիպման (1:2) մրցավարությունից, հայտնում է Marca-ն։
«Խաղադաշտում չեմ տեսել Կունդեի դրվագը, բայց խաղից հետո դիտել եմ կրկնապատկերը, ու դա ինձ համար խախտում էր։ Գոլի դրվագում Կունդեի նկատմամբ խախտում կար։
Մրցավարը կարող է սխալվել։ Զարմանալի է, որ VAR-ից նրան չկանչեցին էկրանի մոտ` դրվագը դիտելու։ Այսպես լինում է։ Մենք չենք կարող կառավարել այդ ամենը, ուստի ավելի լավ է շարժվենք առաջ»,- ասել է 24-ամյա դարպասապահը։
«Ժիրոնան» հաղթական գոլը խփել է 86-րդ րոպեին։ Այդ դրվագում «բլանկիվերմելսի» կիսապաշտպան Կլաուդիո Էչևերին գրոհի զարգացման փուլում խաղակոշիկով կանգնել է մրցակցի պաշտպան Ժյուլ Կունդեի ոտքին։
Գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրադոն դրվագը քննարկել է VAR համակարգի սենյակում աշխատող գործընկերների հետ` արձանագրելով դարպասի գրավումը։
«Բարսելոնան» պարտության պատճառով մնացել է 58 միավորով ու նահանջել երկրորդ տեղ։ 60 միավորով Լա լիգայի նոր առաջատարը Մադրիդի «Ռեալն» է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml