Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Երևանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Պայքարն ավարտեցին 102 կգ քաշային կարգի տղամարդիկ, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Գարիկ Կարապետյան։
Կարապետյանը, երկամարտի 392 կգ (178+214 կգ) արդյունքով, դարձավ Եվրոպայի չեմպիոն։
19-ամյա ծանրորդը մեկական փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց նաև համապատասխանաբար պոկում և հրում վարժություններում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարիկ Կարապետյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ