Գարեթ Բեյլը նոր  բար կբացի Ուելսում, որը կունենա մինի-գոլֆի դաշտեր

Գարեթ Բեյլը նոր բար կբացի Ուելսում, որը կունենա մինի-գոլֆի դաշտեր

18/03/2020 - 17:42

Գարեթ Բեյլը, ով ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում, Ուելսում արդեն երկրորդ բարն է պատրաստվում բացել։ Այդ նոր բարը զարդարված կլինի ուելսու ամենամեծ հոբիներից մեկով՝ գոլֆով։ Այն կունենա մինի-գոլֆի համար նախատեսված երկու դաշտ։

Բարը կանվանվի Par 59, որն իր մեջ կներառի երկու տարբեր խոհանոցներ, երկու մինի-գոլֆի դաշտ, առևտրի կենտրոն և կներառի մոտ 1672 քառակուսի մետր տարածք։ Նախատեսված է, որ բարը կբացվի Քարդիֆում։

«Մենք փորձում ենք բոլորին միավորել մեկ տեղ։ Էական չէ՝ ձեզ դուր է գալիս ալկոհոլը, թե ոչ կամ ձեզ դուր է գալիս գոլը, թե ոչ։ Ես չեմ պատրաստվում հավերժ ֆուտբոլ խաղալ, այդ պատճառով ինձ դուր են գալիս նման բաները։ Ես ցանկանում եմ այս կերպ իմ հարազատ քաղաքին վարձահատույց լինել այն ամենի համար, ինչ ինձ տվել է։ Ես ցանկանում եմ, որպեսզի Քարդիֆը բարգավաճի»,- Բեյլի խոսքերը մեջբերում է WalesOnline-ը։

Սպասվում է, որ նոր բարը կբացվի ամռանը, սակայն կորոնավիրուսը կարող է խառնել Բեյլի գործերը։

«Մենք կփորձենք արագացնել բարի բացումը, սակայն ոչ ոք չգիտե, թե կորոնավիրուսը ինչպես կարող է ազդել բիզնես-գաղափարների վրա, այդ պատճառով այժմ մի փոքր անորոշ վիճակում եմ»,- նշել է Բեյլը։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023