Գալտիեն հաստատել է. Մեսսին հեռանալու է ՊՍԺ-ից
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հաստատել է, որ թիմի հարձակվող Լեո Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից.
«Ինձ բախտ վիճակվեց մարզել պատմության լավագույն ֆուտբոլիստին: «Կլերմոնի» դեմ հանդիպումը վերջինը կլինի Մեսսիի համար «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Համարձակվում եմ հուսալ, որ նրան երկրպագուները կդիմավորեն լավագույնս»,- 56-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հավելենք, որ Լեո Մեսսիի ու «Պարի Սեն-Ժերմենի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին: Արգենտինացի ֆուտբոլիստը հեռանալու է ազատ գործակալի կարգավիճակում:
35-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից՝ անցկացրած 74 խաղում դառնալով 32 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ:
Վերջում ավելացնենք, որ ՊՍԺ – «Կլերմոն» հանդիպումը կկայանա հունիսի 3-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ից սկսած:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, ՊՍԺ, տրանսֆերներ, Քրիստոֆ Գալտյե