Բրունոյի` անկյունայինից կատարած ուղիղ հարվածով անհավանական գոլը 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթել է «Բարնլիին»։
Հանդիպման 31-րդ րոպեին «Նյուքասլի» ավագ Բրունո Գիմարայեսն անկյունայինից կատարած ուղիղ հարվածով անհավանական գոլ է խփել` բացելով հաշիվը։
Բրազիլացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 5-րդ անգամ է դարպասի գրավմամբ աչքի ընկել։
«Նյուքասլը» 22 միավորով 11-րդ տեղ է բարձրացել։ «Բարնլին» 10 միավորով 19-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml