Բրյուգեի տաղանդը հայտնվել է Միլանի ուշադրության կենտրոնում
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «Միլանը» հետաքրքրված է «Բրյուգեի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Շարլ դե Կետելարեի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» «10» համարի դիրքում հանդես եկող ֆուտբոլիստ են փնտրում և 20-ամյա ֆուտբոլիսիտին համարում են կազմի ուժեղացման կատարյալ տարբերակ։
Նշենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալիս ոչ միայն ենթահարձակվողի, այնպես էլ ձախ ու աջ վինգերների և կենտրոնական հարձակվողի դիրքերում։
Հավելենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքը Շարլ դե Կետելարեի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 16 մլն եվրո։
Դե Կետելարեն «Բրյուգեի» սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է արդեն 80 հանդիպում` դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Չնայած երիտասարդ տարիքին` նա հասցրել է նաև նորամուտը նշել Բելգիայի հավաքականի կազմում և մասնակցել է 1 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, Բրյուգե, Միլան, Շարլ դե Կետելարե, տրանսֆերներ