Բրիտանիայի կառավարությունը մերժել է Ռոնալդուի հետ կապված խնդրանքը

Բրիտանիայի կառավարությունը մերժել է Ռոնալդուի հետ կապված խնդրանքը

04/09/2021 - 12:22

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով սեպտեմբերի 3-ին մեկնել է Մանչեսթեր, պետք է 5-օրյա կարանտին անցնի Մեծ Բրիտանիայի տարածք մուտք գործելուց հետո։

Ինչպես տեղեկացնում Manchester Evening News-ը, մանկունյական ակումբն երկրի կառավարությանը հարցում էր ուղարկել` խնդրելով չեղարկել Ռոնալդուի կարանտինը, սակայն մերժում է ստացել։

Պորտուգալացի ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» մարզումներին կարող է միանալ կարանտինից դուրս գալուց հետո։

Հատկանշական է, որ կարանտինի երկրորդ ու հինգերորդ օրերին Ռոնալդուն պետք է կորոնավիրուսի բացասական թեստ հանձնի. միայն այդ դեպքում նա կկարողա դուրս գալ մեկուսացումից։

Լավագույն դեպքում 36-ամյա ֆուտբոլիստը «Յունայթեդի» մարզումներին կարող է միանալ միայն սեպտեմբերի 8-ին` Պրեմիեր լիգայի` 3-րդ տուրի շրջանակում «Նյուքասլի» դեմ կայանալիք հանդիպումից 3 օր առաջ։

Սպասվում է, որ Ռոնալդուն մանկունյական ակումբի կազմում իր նորամուտը կնշի հենց այդ խաղում, և եթե նա չլքեր Պորտուգալիայի հավաքականի ճամբարը, ապա, միանշանակ, այդ հանդիպումն էլ էր բաց թողնելու։

Աշխարհի 2022 թ. որակավորման փուլի 6-րդ տուրի Ադրբեջան – Պորտուգալիա հանդիպումը Ռոնալդուն բաց է թողնելու որակազրկման պատճառով։

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Նյուքասլ» հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 11-ին` Երևանի ժամանակով 18:00-ից սկսած։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս է 15 մլն եվրոյի դիմաց «Յուվենտուսից» տեղափոխվել «Յունայթեդ»` 12 տարի անց վերադառնալով հարազատ ակումբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023