Բրեշիան դատի կտա Բալոտելիին և Ռայոլային
Իտալական Ա սերիան ներկայացնող «Բրեշիան» որոշել է դատի տալ ակումբի արդեն նախկին հարձակվող Մարիո Բալոտելիին և նրա գործակալ Մինո Ռայոլային։
Մինո Ռայոլան ավելի վաղ հայտարարել է, որ ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին երբեք չի առաջարկել հանձնել կորոնավիրուսի թեստ։ «Նրանք շահագործում են Բալոտելիին։ «Բրեշիան» ոչ մի անգամ չի իրականացրել թեստավորում»,- ասել է Ռայոլան, ում խոսքերը փոխանցում է Football Italia-ն, իսկ ֆուտբոլիստն իր հերթին հաստատել է, որ դա ճիշտ է։
«Բրեշիան» պաշտոնապես հերքեց այդ տեղեկատվությունը։ Ակումբը ֆուտբոլիստի և նրա գործակալի հայտարարությունը որակեցին որպես զրպարտանք։
«Ակումբի իրավաբաններին հանձնարարվել է պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր կեղծ լուրեր են տարածել։ Ակումբը հետևում է բժշկական բոլոր կանոնակարգին՝ աշխատանքի ընդունելով այդ ոլորտի բուժաշխատողի, ով աշխատում է ամբողջական օրով, որպեսզի կարողանանք լավագույն ձևով դուրս գալ այս իրավիճակից, որը կապված է կորոնավիրուսի համաճարակի հետ։
Մեղադրանքը, որը կապված է կանոնակարգի խախտման հետ, խայտառակ զրպարտություն է։ Այն մարդը, ով ասել է նման բան, կեղծ լուրեր տարածելու համար պետք է պատասխան տա համապատասխան մարմինների առջև։ Մենք ստիպված ենք դիմել ավելի խիստ միջոցների, որպեսզի պաշտպանենք ակումբը և նրա ներկայացուցիչներին»,- նշվում է «Բրեշիայի» պաշտոնական հայտարարության մեջ, որը գրված է ակումբի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ «Բրեշիան» որոշել է խզել պայամանագիրը Մարիո Բալոտելիի հետ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը առաջնության դադարից հետո սկսել է չհետևել մարզումային ծրագրին։ Ակումբի գլխավոր մարզիչ Դեգո Լոպեսը հայտարարեց, որ Բալոն նույնիսկ Zomm չէր մտնում՝ մարզումներին մասնակցելու համար։
Նշենք, որ «Բրեշիան» եզրափակում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Մարիո-Բալոտելի, Մինո Ռայոլա