«Բրենթֆորդն» ու «Չելսին» թրիլերային ոչ-ոքի են գրանցել 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Բրենթֆորդն» ու «Չելսին» ոչ-ոքին են գրանցել` 2:2։
Առաջին խաղակեսից հետո «Բրենթֆորդը» Կևին Շադեի գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով։
61-րդ րոպեին «ազնվականներից» հաշիվը հավասարեցրեց Քոուլ Պալմերը, իսկ հյուրերին 85-րդ րոպեին Էնցո Մարեսկայի գլխավորած թիմին առաջ մղեց Մոյզես Կայսեդոն։
Թվում էր, թե «Չելսին» կամային հաղթանակ կտանի, բայց 90+3-ին «մեղուները» ոչ-ոքի կորզեցին. հերոսացավ Ֆաբիու Կարվալիուն։
«Չելսին» 8 միավորով 5-րդն է, «Բրենթֆորդը» 4 միավոր ունի և 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am