Բրենթֆորդի դարպասապահը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ
«Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 27-ամյա դարպասապահը մերժել է «մեղուների»` պայմանագրի երկարաձգման վերջին երկու առաջարկները, որն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Իսպանացի դարպասապահը որոշել է լքել «Բրենթֆորդի» շարքերը և պատրաստ է առաջարկներ լսել անգլիական թոփ ակումբներից։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը Ռայայի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 40 մլն ֆունտ։
«Բրենթֆորդը» Ռայայի հեռանալու դեպքում կփորձի ձեռք բերել «Ֆրայբուրգի» 29-ամյա հոլանդացի դարպասապահ Մարկ Ֆլեկենին։
Հավելենք, որ Դավիդ Ռայան «Բրենթֆորդի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 158 խաղում դարպասը 53 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Դավիդ Ռայա, Մարկ Ֆլեկեն, տրանսֆերներ