Բրայթոնի ֆուտբոլիստների ու գլխավոր մարզչի ցնծությունը Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելուց հետո🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրից հետաձգված խաղում «Բրայթոնը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Այս արդյունքը «ճայերին» թույլ տվեց առաջնության ավարտից 1 տուր առաջ նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր։
Նշենք, որ ակումբը պատմության մեջ առաջին անգամ է նվաճում եվրագավաթային որևէ մրցաշարի ուղեգիր։
Հանդիպումից հետո «Բրայթոնի» ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Ռոբերտ Դե Ձերբիի ուրախությանը չի եղել չափուսահման, ովքեր հանդերձարանում մեծ շուքով` երգուպարով, նշել են իրենց հաջողությունը։
Հավելենք, որ «Բրայթոնը» դեռևս 2016/17 մրցաշրջանում հանդես էր գալիս Անգլիայի նշանակությամբ երկրորդ դիվիզիոնում` Չեմպիոնշիփում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրայթոն, Եվրոպա-լիգա, Մանչեսթեր-Սիթի, Ռոբերտո դե Ձերբի