Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը ռեկորդային գնով մոտ է ակումբը փոխելուն
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը ռեկորդային գնով մոտ է ակումբը փոխելուն
27/01/2026 - 11:19

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան մոտ է «Ֆլամենգո» վերադառնալուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Բրազիլական ակումբը 28-ամյա խաղացողի հետ մինչև 2030թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել։

«Ռուբրո նեգրոսը» Պակետայի տեղափոխության համար «մրճահարներին» պատրաստ է վճարել 42 միլիոն եվրո։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։

Գործարքը կդառնա «Ֆլամենգոյի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու կգերազանցի Սամուել Լինոյի ռեկորդը։ Ակումբը 2025թ. ամռանը Լինոյին Մադրիդի «Ատլետիկոյից» ձեռք է բերել 22 միլիոն եվրոյով։

Պակետան «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2022թ. օգոստոսից, 139 խաղում խփել է 23 գոլ, կատարել 15 արդյունավետ փոխանցում։

28-ամյա կիսապաշտպանը «Ֆլամենգոյի» համակարգում եղել է 2006-2019 թվականներին` 95 խաղում գրանցելով 18 գոլ ու 8 ասիստ։

Ֆուտբոլիստը նաև 12 գոլ ու 7 ասիստ է գրանցել Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրած 61 խաղում։ Նա «պենտակամպիոնների» կազմում նորամուտը նշել է 2018թ. սեպտեմբերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025