Բրազիլիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկն, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա երկու պաշտոնական հանդիպումներին։
«Պենտակամպիոնների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ֆերնանդո Դինիզը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Բենտո («Ատլետիկո Պարանաենսե»)
Պաշտպաններ – Ռենան Լոդի («Մարսել», Ֆրանսիա), Կայո Էնրիկե, Վանդերսոն (երկուսն էլ` «Մոնակո», Ֆրանսիա), Դանիլո («Յուվենտուս», Իտալիա), Ռոջեր Իբանյես («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Մարկինիոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Նինո («Ֆլումինենսե»)
Կիսապաշտպաններ – Անդրե («Ֆլումինենսե»), Ժոելինտոն, Բրունո Գիմարայեշ (երկուսն էլ` «Նյուքասլ», Անգլիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ռաֆայել Վեյգա («Պալմեյրաս»)
Հարձակվողներ – Անթոնի («Մանչեսթեր Յունայթեդ»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Ռոդրիգո, Վինիսիուս (երկուսն էլ` «Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ռիշարլիսոն («Տոտենհեմ», Անգլիա), Նեյմար («Ալ Հիլալ», Սաուդյա Արաբիա), Մաթեուս Կունիա («Վուլվերհեմպտոն», Անգլիա)։
Հավելենք, որ Բրազիլիայի հավաքականը սույն թվականի սեպտեմբերին կսկսի պայքարն ԱԱ-2026-ի որակավորման փուլում։
Բրազիլացիները սեպտեմբերի 9-ին սեփական հարկի տակ կմրցեն Բոլիվիայի, իսկ ամսի 13-ին արտագնա խաղում` Պերուի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Մունդիալ-2026