Բունդեսլիգան ներկայացրել է 2021/22 մրցաշրջանի լավագույն գոլը🎥
Գերմանական Բունդեսլիգայի Twitter-ի պաշտոնական էջում ներկայացվել է 2021/22 մրցաշրջանի լավագույն գոլը։
Գոլը գրանցվել է դեռևս 2021 թ. օգոստոսի 21-ին, որը հիասքանչ անցումից հետո խփել է «Բոխումի» վինգեր Գերիթ Հոլթմանը` օգնելով իր թիմին հաղթել 2:0 հաշվով։
Նշենք, որ ֆիլիպինցի հարձակվողը Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում, անցկացրած 29 խաղում, դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոխում, Բունդեսլիգա, Գերիթ Հոլթման, Մայնց