Բուլղարիան ընկերական խաղում 10 գոլ է խփել 🎥
Բուլղարիան ընկերական խաղում 10 գոլ է խփել 🎥
27/03/2026 - 16:11

Բուլղարիայի ազգային հավաքականը FIFA Series ընկերական մրցաշարի կիսաեզրափակիչում 10:2 հաշվով ջախջախել է Սողոմոնյան կղզիների թիմին։

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում կայացած խաղում Ալեքսանդր Դիմիտրովի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել Վլադիմիր Նիկոլովը, Մարին Պետկովն ու Ֆիլիպ Կրաստևն աչքի են ընկել երկու անգամ, Քրիստիան Բալովը, Գեորգի Ռուսևը և Տոնիսլավ Յորդանովը մեկական գոլ են խփել։

Սողոմոնյան կղզիներից դուբլ է ձևակերպել Ռաֆայել Լեաին։

Transfermarkt-ի տվյալներով` բուլղարները տարել են իրենց պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաշվով հաղթանակը։

«Առյուծները» երբևէ ամենախոշոր հաշվով հաղթանակը տարել են հեռավոր 1968թ. հոկտեմբերի 2-ին` 10:0 հաշվով ջախջախելով Գանայի հավաքականին։

Մրցաշարի եզրափակիչներից մեկում Բուլղարիայի թիմը կմրցի Ինդոնեզիա – Սենթ Քիթս և Նիևիս հանդիպման հաղթողի դեմ։

Հավելենք, որ FIFA Series մրցաշարը հիմնադրվել է 2024թ. և անցկացվում է երկու տարին մեկ անգամ մարտին։ Մրցաշարին մասնակցում են աշխարհի բոլոր աշխարհամասերից հավաքականներ, որը նպատակ ունի խթանել մասայական ֆուտբոլի զարգացմանը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026