Բուլղարական ակումբի վինգերի` շրջադարձ հարվածով խփած անհավանական գոլը 🎥
Բուլղարիայի առաջնության 22-րդ տուրում Սոֆիայի դերբիում ԲԿՄԱ-ն սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Սլավիային»։
«Բանակայինների» հաղթական գոլը 82-րդ րոպեին խփել է թիմի նորեկ Ալեխանդրո Պիեդրաիտան` մրցակցի դարպասը գրավելով շրջադարձ անհավանական հարվածով։
Կոլումբացի ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում արգենտինական «Խիմնասիա Լա Պլատայից» տեղափոխվել ԲԿՄԱ` նոր ակումբում աչքի ընկնելով առաջին անգամ։
ԲԿՄԱ-ն 40 միավորով երրորդն է, «Սլավիան»` 28 միավորով 7-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալեխանդրո Պիեդրաիտա, ԲԿՄԱ Սոֆիա, Բուլղարիայի առաջնություն, Սլավիա Սոֆիա🇧🇬 | Alejandro Piedrahita'dan sezonun golü geldi. Olağanüstü. Muhteşem.
— Balkan Futbolu (@BalkanFutbolu) February 21, 2026
⚔️ CSKA Sofia 1-0 Slavia Sofya pic.twitter.com/WzbcCOyKM6