«Բորուսիան» 11 րոպեում 3 գոլ է խփել` կատարելով ֆանտաստիկ comeback 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում 3:2 հաշվով գերկամային հաղթանակ է տարել «Համբուրգի» նկատմամբ։
Տանտերերն ամբողջությամբ ձախողել են առաջին խաղակեսը։ Հյուրերից 19-րդ րոպեին Ֆիլիպ Օթելեն բացել է հաշիվը։ Անցավ ևս 19 րոպե, ու Ալբերտ Սամբի Լոկոնգան կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
45-րդ րոպեին էլ դորտմունդյան ակումբից հաշիվը կարող էր կրճատել Ֆելիքս Նմեչան, բայց նրա իրացրած 11-մետրանոցից հետո գնդակը շեղ է ընթացել։
Այդուհանդերձ, Նիկո Կովաչի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում ուներ հսկայական առավելություն` խաղավերջում անելով ֆանտաստիկ comeback։
«Բորուսիան» 73-84-րդ րոպեների միջև ընկած ժամանակահատվածում երեք անգամ գրավել է մրցակցի դարպասը. դուբլ է գրանցել Ռամի Բենսեբայինին, որը երկու անգամ աչքի է ընկել 11-մետրանոցից, գոլ է խփել նաև Սերու Գիրասին։
«Իշամեղուները» 61 միավորով երկրորդ տեղում են, «Համբուրգը»` 30 միավորով 11-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml