Բորուսիայի սպորտային տնօրեն. «Ինչ-որ պահից սկսած` Հալանդը մեզ համար խնդիր էր դարձել»
«Բորուսիա Դորտմունդի» սպորտային տնօրեն Սեբաստիան Կելը խոսել է այն իրավիճակի մասին, որը ստեղծվել էր թիմում ակումբի նախկին հարձակվող Էրլինգ Հալանդի պատճառով.
«Թեև մենք լիովին ընդունում և գնահատում ենք Էրլինգի հաջող խաղը, սակայն նա, ինչ-որ պահից սկսած, խնդիր դարձավ ակումբի համար։
Հաշվի առնելով այդ ամենը` մենք ճիշտ ժամանակ որոշեցինք վաճառել նրան, ինչը նպատակահարմար էր թե՛ մեր և թե՛ «Մանչեսթեր Սիթիի» համար։
Այժմ նոր մրցաշրջանում «Բորուսիայի» առաջին 10 գոլերը խփել են 10 տարբեր ֆուտբոլիստներ, ինչն ապացուցում է, որ ճիշտ որոշում ենք կայացրել` վաճառելով Հալանդին»,- Կելի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը։
Հիշեցնենք, որ նորվեգացի հարձակվողը դորտմունդյան ակումբում հանդես է եկել 2020-2022 թթ. ` անցկացրած 89 խաղում դառնալով 86 գոլի հեղինակ։
22-ամյա ֆուտբոլիստը 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 60 մլն եվրոյի դիմաց «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ