Բորուսիայի ձախողումը. Բայերը խոշոր հաշվով հաղթեց մյոնխենգլադբախցիներին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» սեփական հարկի տակ մրցեց «Բայերի» դեմ։
Լևերկուզենից ժամանած հյուրերը հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։
Խաբի Ալոնսոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Վիկտոր Բոնիֆացեն, մեկ գոլ էլ խփեց Ջոնաթան Տահը։
Նշենք, որ «Բորուսիայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հրանտ-Լեոն Ռանոսը, ով փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Բայերը» վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Բորուսիան», 1 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Գրանտ-Լեոն Ռանոս, Խաբի Ալոնսո, Ջոնաթան Տահ, Վիկտոր Բոնիֆացե