Բորուսիայի անհավանական comeback-ը?
Մեկնարկել է գերմանական Բունդեսլիգայի 12-րդ տուրը։ Մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մցրում էր հետնապահ «Պատերբորնի» դեմ։
Առաջին խաղակեսի ընթացքում հյուրերին հաջողվեց, անակնկալ կերպով, 3 գնդակ ուղարկել Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը։ Հետնապահների կազմում դուբլով աչքի ընկավ Շտերլի Մամբան, իսկ Հերրիտ Հոլտմանն աչքի ընկավ մեկ անգամ։
Երկրորղ խաղակեսում Լուսիեն Ֆավրի սաներին հաջողվեց ուշքի գալ և անհավանական comeback անել։ Նախ 47-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն հաիշվը դարձրեց 1։3, 84-րդ րոպեին Աքսել Վիտեսելը հաշիվը կրճատեց մինչև նվազագաույնի, իսկ 90+2-րդ րոպեին «մեղուների» ավագ Մարկո Ռոյսը 1 միավոր փրկեց իր թիմի համար։
Նշենք, որ «Բորուսիան» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 20 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ «Պատերբորնն» ունի ընդամենը 5 միավոր՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը։
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա