Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը Երևանի ճանապարհին խուսափել է ավիավթարից
Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը ժամանել է Երևան. վաղը՝ սեպտեմբերի 8-ին կայանալու է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը:
Avaz պարբերականը մեջբերել է հավաքականին տեղափոխող օդաչուի խոսքը.
«Վստահեցնում եմ, կարող էինք վթարի ենթարկվել: Ես տեղեկացնելու եմ պատկան մարմիններին, չի կարելի խաղալ մարդկանց կյանքի հետ»:
Նշվում է նաև, որ Ստամբուլի երկնքում օդաչուն կտրուկ փոխել է ուղղությունը, ինչն ինքնաթիռում իրարանցում է առաջացրել: