Բոսնիայի հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստը տեղափոխվեց «Նոա» 🎥

Բոսնիայի հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստը տեղափոխվեց «Նոա» 🎥

05/02/2025 - 15:11

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» կազմը համալրել է կենտրոնաիան պաշտպան Ներման Զոլոտիչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը պորտուգալական «Կասա Պիան» էր, որտեղ հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, 139 խաղում խփել 3 գոլ, կատարել 4 ասիստ։ Նախկինում նա հանդես է եկել նաև բելգիական «Գենտում» ու «Ռուսելարում», խորվաթական «Իստրայում» և բոսնիական «Ժելեզնիչարում»։

Զոլոտիչը նաև Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի անդամ է և 2023 թ. մասնակցել է 1 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023