«Բոլորս կզգանք ձեր բացակայությունը». Ռոնալդուի ցավակցական ուղերձը 📸
Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում ցավակցական ուղերձ է հղել Պորտուգալիայի ազգային հավաքականի իր խաղընկեր Դիոգու Ժոտայի մահվան կապակցությամբ.
«Որքան անիմաստ է ամեն ինչ։ Օրեր առաջ էինք միասին հավաքականում, դու նոր էիր ամուսնացել։ Քո ընտանիքին, կնոջդ ու երեխաներիդ հղում եմ իմ ցավակցությունները և մաղթում ամբողջ աշխարհի ուժը։ Գիտեմ, որ միշտ նրանց կողքին կլինես։ Հանգչե՛ք խաղաղությամբ, Դիոգո և Անդրե։ Բոլորս կզգանք ձեր բացակայությունը»,- գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Կրիշտիանու-Ռոնալդու, Պորտուգալիայի հավաքական