Բոլոնիան դիմացավ Ռոմայի ճնշմանը` հաղթելով վերջինիս🎥

Բոլոնիան դիմացավ Ռոմայի ճնշմանը` հաղթելով վերջինիս🎥

01/12/2021 - 23:26

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «Ռոման» ուներ տարածքային ու խաղային առավելություն, միևնույնն է, չկարողացավ գրավել մրակցի դարպասը։

Դեռ ավելին` տանտերերն իրենց սակավաթիվ գրոհներից մեկը 35-րդ րոպեին Մաթիաս Սվանբերգի ջանքերով վերածեցին գոլի։

Շվեդ կիսապաշտպանի գոլը հաղթանակ պարգևեց Սինիշա Միխայիլովիչի թիմին։

Հավելենք, որ «գայլերի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Այս հաղթանակից հետո «Բոլոնիան» վաստակեց 24 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական։

«Ռոման», 25 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022