Բիչախչյանի դուբլը Ժիլինային Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր է պարգևել 🎥
Սլովակիայի Ֆորտունա լիգայի շրջանակում մայիսի 28-ին կայացել է Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրի փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Ժիլինան» սեփական հարկի տակ 3:2 հաշվով գերկամային հաղթանակ է տոնել «Զլատե Մորավցեի» նկատմամբ։
Հանդիպման 23-րդ րոպեին հանդիպման հյուրերն արդեն հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «Ժիլինայի» ֆուտբոլիստները նախքան ընդմիջման գնալ հավասարեցրին խաղի հաշիվը. 43-րդ ու 45+8-րդ րոպեներին երկու անգամ 11-մետրանոց նշակետից աչքի ընկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` դառնալով դուբլի հեղինակ։
Երկրորդ կեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
101-րդ րոպեին Թաոֆիք Ջիբրիլի ջանքերով «Ժիլինան», ամեն դեպքում, խփել է հաղթական գնդակը` նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 խաղարկության ուղեգիր։
Հավելենք, որ Վահան Բիչախչյանը 2020/21 մրցաշրջանն ավարտեց անցկացրած 34 խաղով, որոնց շրջանակում դարձավ 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժիլինա, Կոնֆերենցիաների լիգա, Վահան Բիչախչյան, Ֆորտունա լիգա